ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Օր 7-րդ

Օր 7-րդ
09.03.2025 | 11:24

Մեծ Պահքի երկրոդ կիրակին կոչվում է նաև Արտաքսման:

Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23):

Նաև Աստված 7-րդ օրը հանգստանում էր։

«Աստուած օրհնեց եօթներորդ օրը եւ սրբագործեց այն, որովհետեւ այդ օրը Աստուած հանգստացաւ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել» (Ծննդ. 2:3):

Այսօրվա պահքի շրջանի աղոթքս Աստծուն մեզ հանդարտվելու, հեզանալու, իմաստանանալու խնդրանքով է։

Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք: Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար (qahana. am):

Տեր, երբ դու Մարդուն Դրախտից վտարեցիր և մահկանացու դարձանք, հետո էլ նզովեցիր կնոջը ցավերով ծնել ու ամուսնուն ենթարկվել, ակնկալում էիր, որ մարդը դաս կքաղի ու չի գործի նման սխալներ։

Կյանքը ցույց տվեց, որ Մարդը չի խրատվում և հակված է Քեզ չլսելու, մեղքեր գործելու։

Դրա վկայությունը Սուրբ լեռ Արարատի փեշերին ապրողներիս համար ակնհայտ է։

Եվ ուրեմն ներիր մեզ մեր մեղքերը, որովհետև բարու և չարի տարբերությունը այդպես էլ չենք հասկանում։

Ներիր, որովհետև մանկան նման սիրում ենք ուսումնասիրել անհայտն ու չենք գիտակցում, որ կարող ենք սայթաքել... մեղք գործել։

Շատերն այդպես էլ մանուկ են մնում, նույնիսկ երբ մատը բաց հոսանքի մեջ են մտցնում, հոսանքահարվում ու ժամանակ անց նորից էլեկտրական վարդակի մեջ են խրում թաթիկները։

Տեր, խնդրում եմ թույլ մի' տուր, որ խրոցակի տեղ դրած մեզ վարդակի մեջ գցենք ու հա հոսանքահարվենք։

Լուսավորիր մեր ճանապարհը, ցույց տուր մեզ զղջման ուղին։

Արարչագործ Հայր, ներիր ու թույլ տուր անցավ մնանք, փորձություններից հանգիստ մի օր էլ մեզ բաշխի...

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ